Սամանադրության փոփոխությունները ոչինչ չեն տա դատաիրավական համակարգին: Համոզված են փաստաբաններ Ժորա Վարոսյանն ու Աշոտ Սաֆարյանը:
Ժորա Վարոսյանի խոսքերով այս համակարգում պետք է դատավորների անկախությունը իրականություն դառնա. «Որը դեռևս այս փուլում բացակայում է, ես չեմ կարծում, որ Սահմանադրության փոփոխությամբ տվյալ հարցը կլուծվի: Դրա համար ընդամենը կամք է անհրաժեշտ, իշխանության կամքը: Այլապես օրենքը ինչպիսին էլ լինի, ինչ-որ շրջանցման տարբերակ կառաջանա: Օրենքի գերակայությունը պետք է որոշի, ոչ թե անհատը: Տվյալ պարագայում բոլոր օրենքներն էլ իրենց տեղն ու դերը կունենան»,- շեշտեց փաստաբանը:
Փաստաբան Աշոտ Սաֆարյանը կիսում է այն կարծիքը, որ մեր Սահմանադրությունը թերությունները ունի, այդուհանդերձ նա ասաց. «Այդ թերություններով հանդերձ, եթե ինքը ողջ ծավալով գործի, ուրեմն շատ խնդիրներ կլուծվեն»: Դատաիրավական համակարգի վերաբերյալ փատաբանը կարճ է արտահայտվում. «Այն խայտառակ վիճակում է»: