ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է 2014թ. նոյեմբերի 9-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններին կուսակցությունների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը: Հայտերը Հոկտեմբերի 18-ին ընդունված ԿԸՀ N 23-Ա որոշման համաձայն ընդունվում են հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 22-ը՝ մինչև ժամը 18:00:
Էլեկտրոնային ձևաթուղթը կարող եք գտնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում: