4 ժամում՝ 13 անսթափ վարորդ. բացի այդ՝ ևս 16 տրանսպորտային միջոց՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածքում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 13 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: 

Բացի այդ, քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Հոկտեմբերի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 ուղևորատար տրանսպորտային միջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել