Զենք-զինամթերքի հանձնում քաղաքացիների կողմից

ՀՀ Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Լյովա Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի հրացան, 3 ճայտիչ, ինքնաձիգի 2 փամփշտակալ, 5.45 մմ տրամաչափի 120 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 105 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:


Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Դավիթ Գ.-ն կամովին հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1040 փամփուշտ և «շիլկա» տեսակի գնդացրի փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1946 թ. ծնված Կառլեն Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 97 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

1949 թ. ծնված Վանյա Մ.-ն ոստիկանության Բազումի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:


Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1989 թ. ծնված Հայկ Դ.-ն կամավոր հանձնել է նռնակի 3 պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 210 փամփուշտ:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող այգու վերջում` աղբարկղերի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կարճեցված փողով և կտրած խզակոթով որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել