ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի վերջերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս քննիչին բանավոր հայտնել է Երևանի գրավատներից մեկում իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: