4մլրդ 952.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն` ՀՀ ՖՆ իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հարկային ծառայության պաշտոնական կայքից: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 3մլրդ 884.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ,  բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 3 ստուգում և 4 չափագրում, իսկ 169 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3885 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.2մլրդ դրամ ընդհանուր արժեքով: 

Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքումև 36 հարկ վճարողի մոտ 40-ով ավելացել է աշխատողների թվաքանակը: 

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 4մլրդ 952.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել