Հայտնի են Երևանի պատվավոր քաղաքացիների անունները

Երևանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությունների շրջանակում, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, հանդիսավոր պայմաններում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանին, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին և բնապահպան, պրոֆեսոր Կարինե Դանիելյանին: Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն սրտացավությամբ ու նվիրումով կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Երևանի զարգացման գործում: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լուսանկարը` yerevan.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել