Վիճաբանություն՝ տաքսի ավտոմեքենայի դուռն ուժգին փակելու համար

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ին, «Երևան» Բ/Կ -ից ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի առաջնային մակերեսի կտրած վերք, շնչափողի վնասումով, պարանոցի աջ կողմի շրջանի էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Թովմասյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ից 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի փողոցի 24-րդ շենքի առաջամասում` ճանապարհի մայթեզրին, տաքսի ավտոմեքենայի դուռն ուժգին փակելու համար առերևույթ հանցագործություն կատարած անձը վիճաբանության մեջ է մտել Թովմասյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս պարանոցի շրջանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել