Վերաքննիչ դատարանը դարձել է «կույր աղիք». փաստաբան

Դատական համակարգում առաջնային խնդիրը անկախությունն է: Պնդում է փաստաբան Երվանդ Վարոսյանը. «Քանի դեռ մեր համակարգը գործում է բուրգի սկզբունքով, ինչ կադր ուզում ես բեր, էական փոփոխություն չի լինի»,- ասաց նա` նշելով, որ դատական երկու ատյանները անկախ չեն Վճռաբեկ դատարանից. «Ի սկզբանե առաջին ատյանի կողմից կայացված դատավճիռը, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշում է: Մեր խնդիրը հենց սա է: Այլևս եռաստիճան համակարգը չի գործում, եթե վերևից հրահանգը գալիս է, էլ այս մյուս ատյանները ի՞նչի համար են: Այնպես որ Վերաքննիչ դատարանը դարձել է «կույր աղիք»: Չես հասկանում` այդ դատավորներն ինչու են աշխատավարձ ստանում»,- ընդգծեց փաստաբանը:

Նա նաև անդրադարձավ արդարադատության խորհրդին` շեշտելով, որ այն իրեն չի արդարացնում. «Շատ փաստաբաններ, ինչպես որ ես, չեն էլ դիմում այս խորհրդին: Գիտեք ինչո՞ւ, վարքագծի առումով խնդիրները ինձ չեն հուզում, այլ դատավորների կայացած որոշումները հիմնավորումներով: Շատ ժամանակ փաստաբանները վերցնում են ու այս առումով բողոք գրում արդարադատության խորհուրդ, սակայն օրենքը սրա ճանապարհը տալիս է, վերաքննության կարգով պետք է բողոքարկես ու վճռաբեկ ատյան հասնես: Եթե ես հասա այստեղ և հաջողություն չգրանցեցի, ես գնամ արդարադատության խորհուրդ, որովհետև այստեղի և այնտեղի Արման Մկրտումյանը տարբեր կե՞րպ են մտածելու, իհարկե` ոչ»,- ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել