Արդյո՞ք ԱԺ պատգամավորները ունեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք

Ինչպես արդեն Իրավաբան.net-ը տեղեկացրել է Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում է առողջական վիճակի պատճառով, ուսումը շարունակելու համար և ընտանեկան դրության բերումով: Այժմ կներկայացնենք պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալու մասին իրազեկում:

Մասնավորապես, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն.

Ազգային ժողովի պատգամավորներին, իրենց լիազորությունների ողջ ժամկետում, տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք:

Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել