Սղոցով՝ դպրոցի խաղահրապարակում  

Հոկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ՊՊԾ ծառայողները, գիշերային շրջագայության ընթացքում, Միկրոշրջան թաղամասի թիվ 36 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Կարեն Հ.-ին, որը ներկայացրել է մոտ 5 մ երկարությամբ երկաթյա խողովակ և մետաղ կտրող սղոց: Ոստիկանությունում նա հայտնել է, որ խողովակը կտրել և գողացել է Հրազդանի թիվ 11 դպրոցի խաղահրապարակից:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել