Կանայք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Աննա Է.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի Երևանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Եղիսաբեթ Հ.-ին, որը սեպտեմբերի 30-ից Բաղրամյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը)1-ին մասի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել