Միաստիճան, երկաստիճան կամ էլ եռաստիճան դատարան, տարբերություն չկա. Լիպարիտ Սիմոնյան

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը չի կարծում, որ Սահմանադրական բարեփոխումներով կլուծվեն դտական համակարգի առջև ծառացած խնդիրները. «Սահմանադրության մեջ գրված չի, որ դատարանը պետք է կայացնի անարդար կամ չպատճառաբանված դատական ակտ: Սահմանադրությամբ հստակ նշված է, որ այն պետք է իրականացնի արդարադատություն և պետք է կայացնի պատճառաբանված դատական ակտեր, սակայն դա չի արվում: Հիմա դա թող լինի միաստիճան, երկաստիճան կամ էլ եռաստիճան դատարան, որևիցե տարբերություն չկա»,- ասաց պարոն Սիմոնյանը:

Իր ասածն ավելի պատկերավոր ներկայացնելու համար պարոն Սիմոնյանը օրինակ բերեց Աշոտ Առուշանյանի և ԷդգարԿարաքեշիշյանի գործով դատավարությունը. «Եթե դատարանն ապացույցն անթույլատրելի ճանաչելուց հետո վարկածի հիման վրա որոշում է կայացնում, ապա սահմանդրության բարեփոխումն ի՞նչ կապ ունեն դրա հետ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակ նշված է, որ անձի մեղավորությունը հաստատվում է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով և ոչ թե այլ վարկածով կամ ենթադրությամբ: Սակայն դտարանը դրան ուշադրություն չի դարձնում, ուրեմն օրենսդրությունը չէ խնդիրը»,- նշեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել