«Թեման համարում ենք սպառված». ՀՀ Գլխավոր դատախազությունը պատասխանեց ՄԻՊ-ին

ՀՀ գլխավոր դատախազությունը անդրադարձել է ՄԻՊ հայտարարությանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: ՄԻՊ հայտարարության մասին Իրավաբան.net-ը տեղադրել էր համապատասխան տեղեկատվություն:
Վերահաստատելով արդեն իսկ հրապարակված դիրքորոշումը, Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ չի պատրաստվում մտնել նման պարզունակ և ավելի շատ, թերևս, PR-ային տարրեր պարունակող հրապարակային երկխոսությունների մեջ և այսուհետ չի պատրաստվում մեկնաբանել նման հայտարարությունները:
«Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ և ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը: Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի և կգնահատի արված աշխատանքը: Ըստ այդմ, այս պահին ձեռնպահ ենք մնում և անիմաստ համարում քրեական օրենսգրքի մեկնաբանությունների շուրջ քննարկումները շարունակելը, հաշվի առնելով, որ այդ մեկնաբանությունները վաղուց զետեղված են դասագրքերում:  Թեման համարում ենք սպառված», ասված է ՀՀ Գլխավոր Դատախազության հայտարարությունում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել