ԴԱՀԿ պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ շրջանակներում իրականացվելիք միջազգային մրցաշարում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվիրակությունն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մայրաքաղաք Մոսկվայում մասնակցելու սեպտեմբերի 25‑28-ը կայանալիք ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 12-րդ միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատական Ակտերի Հարկադիր Կատարման պաշտոնական կայքից:
Համալիր մենամարտի 12-րդ միջազգային մրցաշարին մասնակցելու են նաև ՀԱՊԿ անդամ-երկրներ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ավստրիայի, Գերմանիայի, Վիետնամի,  Լեհաստանի, Հարավային Օսիայի  ու Ճապոնիայի հավաքականները: Մասնակիցների շարքում կլինեն նաև Արգենտինայի, Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի պատվիրակությունները:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարի նախապատրաստական միջոցառումների մեկնարկը տրվել էր 2014 թ. փետրվարին՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի “Երշովո” համալիրում, որին մասնակցել են  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել