Սպանություն կատարողը հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Արթուր Ղավալյանի կողմից Հայկուշ Աշուղյանին սպանելու և Րաֆֆի Աշուղյանին մարմնական վնասվածք պատճառելու մասին:
Ոստիկանները պարզել են, որ Ա. Ղավալյանը 2011 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել