ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Խորհրդականը կատարում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությունները, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, ոււսումնասիրում և վերլուծում է իրավական խնդիրներն ու հարցերը, նախապատրաստում առաջարկություններ, կազմում է դատական ակտերի, նամակագրության և այլ փաստաթղթերի նախագծեր, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրում է բողոքները, ներկայացված բոլոր փաստաթղթերը, ապացույցներն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, իրականացնում է օրենքներով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Խորհրդականն ունի Օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտե¬րով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.10.2014թ.:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 29.10.2014թ. ժամը 15:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Պահանջվող հմտություններին, փաստաթղթերի ցանկին և դիմումների ներկայացման պայմաններին կարող եք ծանոթանալ ՀՀ Դատական համակարգի պաշտոնական կայքում: