ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուներ չկան

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուի համար հայտարարված մրցույթի ավարտին մնացել են հաշված օրեր: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 24-ը:

Առ այսօր որևէ մեկը նախաձեռնողականություն չի ցուցաբերել դառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ: ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ դեռևս հայտեր չկան: Նա նաև հավելեց. «Եթե մինչև մրցույթի ավարտը թեկնածուներ չլինեն, կսահմանվի լրացուցիչ ժամանակ հայտեր ընդունելու համար»:

Հիշեցնենք, որ մինչ այս ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր էր Ալվինա Գյուլումյանը, ով հոկտեմբերից աշխատանքի կանցնի Սահմանադրական դատարանում: ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուի մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին, իսկ մինչ այդ` օգոստոսի 2-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել` ստեղծելով մրցութային հանձնաժողով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել