Արդարադատության արդյունավետության վրա ուղղակիորեն ազդում է նաև հասարակության իրավական գիտելիքների ցածր մակարդակը: ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը համոզված է, որ այն բավականին ցածր է, անգամ` անհանդուրժելի:
Խոսելով բարձրագույն իրավաբանական կրթության որակից` իրավագիտության ֆակուլտետի դեկանը շեշտեց, որ այն չենք կարող լիարժեք զարգացած համարել. «Սակայն բոլոր դեպքերում դա այն հիմքն է, որով պետք է պայմանավորված լինի իրավադատական համակարգերում բարձրորակ իրաբան կադրերի գործնականում ապահովը»: Պարոն Ղազինյանը հիշեցրեց, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 ռազմավարական ծրագրում հատուկ բաժին է հատկացվել իրավաբանական կրթությանը, ինչպես նաև իրավաբանական դաստիարակությանը: