9.2 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման համար

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին երկու ամիսների ընթացքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման 92 դեպքի համար սահմանվել է 9.2 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 3.4 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը հայտնել է, որ միայն մեկ օրվա ընթացքում իրականացրած օպերատիվ ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված փայտանյութի տեղափոխման 11 դեպք, ինչի արդյունքում սահմանվել է 1.1 մլն դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 800 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտի ձեռքբերումից:

Լուսանկարը՝ mnp.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել