ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի երկօրյա սեմինար` նվիրված իրավական լրագրության հիմնախնդիրների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվող միջոցառումների քննարկմանը: Սեմինարին կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցներով լրատվական գործունեություն իրականացնող բոլոր լրագրողները: Սեմինարից հետո՝ հոկտեմբեր նոյեմբերին, տեղի է ունենալու լրագրողական հոդվածների մրցույթ` սեմինարի ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Մրցույթի ընթացակարգը առավել մանրամասն կներկայացվի հանդիպման ընթացքում:
Մասնակիցների քանակը սահմանափակ է, ուստի պետք է հաստատել ձեր մասնակցությունը սեմինարին մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը` [email protected] էլ.փոստի հասցեով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` 010 38 02 23 հեռախոսահամարով:
Մանրամասները՝ ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: