Ի՞նչ ժամկետում է կատարվում ճանապարհային վճարումները. դրույքաչափեր

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:

Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են տասնհինգ օրից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու յուրաքանչյուր լրացուցիչ տասնհինգ օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում` «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով, որոնք ներկայացված են ստորև:

Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը վճարվում է մինչև երթուղի դուրս գալը:

Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.

1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ:

2. Ավտոբուսների համար`
ա) մինչև 13 նստատեղով 20000 դրամ
բ) 13-ից մինչև 30 նստատեղով 40000 դրամ
գ) 30 և ավելի նստատեղով 60000 դրամ:

3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար`
ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ 15000 դրամ
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ 25000 դրամ
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ 40000 դրամ
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ 65000 դրամ
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ 80000 դրամ
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ 110000 դրամ
է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ 150000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել