ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130) լրագրողներին կներկայացնի ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2014 թ. 8 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:
ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրվում է ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 13.50-ը:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: