ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության մասնագետի թափուր պաշտոն

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչության մասնագետը. ա) Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, բ) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն. գ) համակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և պատրաստում դրանց հսկիչ տարբերակները. դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններում աշխատանքի կազմակերպման ուսումնասիրություններ. ե) պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքներով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ. զ) իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Վարչության մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 19.09.2014թ.։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 30.09.2014թ. ժամը 15։00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։

Մանրամասները՝ ՀՀ Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել