Օգոստոսի 21-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի քերծվածքներ, ձախ ազդրի կապտուկներ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, օդանավակայանի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ օգոոստոսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին ստացել է նշված վնասվածքները: Կատարվում է քննություն: