Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ քաղաքացի Արամ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները 2014թ. հուլիսի 23-ին իր նկատմամբ գործադրել են բռնություն` հարվածելով մարմնի տարբեր մասերի և ստիպել խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ: Բռնության հետևանքով Արամ Բ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ և տվել իրականությանը չհամապատասխանող բացատրություն:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանած կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել