Ապօրինություններ Արաբկիրի քննչական բաժնում

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող Անանիա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրեն ու իր կնոջը 2014թ. ապրիլի 17-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում: Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են քրեական գործի շրջանակներում կատարվելիք անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ մատնացույց անել իրենց կողմից ներկայացրած լուսանկարում պատկերված անձին: Հակառակ դեպքում` ոստիկանության աշխատակիցները սպառնացել են իրեն քրեական պատասխանատվության ենթարկել նույն բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով: Ոստիկանների սպառնալիքների տակ Անանիա Գ.-ն կատարել է նրանց պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել