«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 4 կետը սահմանում է. կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի` քսան հազար դրամի չափով: