Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ` օգոստոսի 11-ին, ժամը 17.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ ՀՀ է վերադաձել 1993 թ. ծնված Գրիշա Հ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 367 հոդվածի (Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով: