Որոշ փողոցներում երթևեկության համար կառաջանան որոշակի անհարմարություններ

Երևանի քաղաքապետարանի փողոցների հիմնանորոգման 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքի հիմնանորոգման ենթակա 23 փողոցներից 20-ում ընթացող հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկի և հետիոտնի համար կարող են առաջանալ ժամանակավոր անհարմարություններ: Այդ փողոցներն են. Կենտրոն վարչական շրջանի Գր. Լուսավորիչ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցները, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Մազմանյան և Արզումանյան փողոցները, Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների, Մուրացանի, Մահարու, Աթոյան, Բելինսկու և Կուստոյի փողոցները, Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան և Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սևակի և Զաքարիա Քանաքեռցու փողոցները, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի, Արտաշիսյան, Մանթաշյան և Թադևոսյան փողոցները:

Ընթացող աշխատանքները քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների մշտական հսկողության ներքո են և կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետներում: Ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել