Հսկիչ ստուգում կատարելու ընթացքում հարկային տեսչությունն արձանագրել է, որ տնտեսվարողը գնորդին չի տրամադրել հաշվիչ դրամարկղային կտրոն:Իրականացնելով վարչական վարույթ` հարկային տեսչության աշխատակիցներն արձանագրել են հդմ կտրոն չտրամադրելու փաստը և վարչական տուգանքի են ենթարկել տնտեսվարողին (կազմվել է վարչական ակտ):
ՇՊԱԿ դիմած տնտեսվարողը հայտնել է, որ ինքը տրամադրել է հդմ կտրոնը, ինչը նաև ապացուցվում է վերը նշված գործողությունների տեսաձայնագրումով, իսկ հարկային տեսչության աշխատակիցների կողմից ամբողջ վարույթը կատարվել է ընթացակարգային խախտումներով:
Ըստ շահառուի` տեղի էր ունեցել պաշտոնական լիազորությունների անցում:
Հարկային տեսչությունը դիմել է ՀՀ Վարչական դատարան` վճարման կարգադրություն արձակելու դիմումով, որից անմիջապես հետո ՇՊԱԿ-ի փաստաբանի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայց:
Արդյունքում դատարանը վճռել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հայցը` ընդդեմ շահառուի, մերժել:
ՊԵԿ-ի կողմից վճիռը բողոքարկվել է ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում և արդյունքում ՀՀ Վարչական դատարանի վճիռը` ի օգուտ շահառուի, մնաց անփոփոխ:
Այսպիսով, ՇՊԱԿ-ի աջակցության և քաղաքացու կողմից իր շահերը պաշտպանելու պատրաստակամության շնորհիվ վերականգնվեց տնտեսվարող սուբյեկտի խախտված իրավունքը:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: