ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Այս մասին գրում է «Ժողովորուրդ» օրաթերթը, ապա հավելում, որ նշված պաշտոնի հավանական թեկնածու է շրջանառվում Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անունը:
Վերջինս հերքել է՝ ասելով, որ նման առաջարկ չի ստացել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ թերթի այսօրվա համարում: