Երեկ «Հայկական Ժամանակ»օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին: Հարցերը հիմնականում վերաբերել են նրա կողմից կատարվող կադրային փոփոխություններին:
Օրաթերթի այն հարցին, թե ինչո՞ւ է Թովմասյանը կադրային ջարդ իրականացնում ԱԺ-ում, վերջինս պատասխանել է. «Ախր ինչո՞ւ եք միշտ նույն հարցը տալիս»:
Հաջորդ հարցին իպատասխան, թետեղեկություններ կան, որ ԱԺ-ից հեռանալու է նաև հասարակայնության և լրատվության բաժնի պետ Գոհար Պողոսյանը, Թովմասյանն ասել է. «Նրանք բոլորը պաշտպանված են օրենքով, եթե լավ են աշխատում ու չեն թերանում՝ կմնան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: