Ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողություններից քաղաքացիները տուժել են. հաղորդում

Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացիներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման` 2014 թվականի հունիսի 29-ին` ժամը 23.30-ի սահմաններում, իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել