Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացիներ Արայիկ Հ.-ի և Կարեն Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 316-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Գավառի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզում գործող խանութում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով անցկացված ստուգման ընթացքում խանութի սեփականատերը, խոչընդոտելով հարկային տեսչության աշխատակիցների օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելուն, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածել է նրանցից մեկին, իսկ հարկային տեսչության աշխատակիցն ակնհայտորեն անցնելով իր լիազորություններն` ապտակել է հիշյալ խանութի սեփականատիրոջը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել