Ո՞ր փուլում է անձը ձերբակալվածի կարգավիճակ ձեռք բերում

Ձերբակալումը և կալանավորումը էական ընդհանրություն ունեն. այն է` երկու դեպքում էլ հնարավորություն է տալիս հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի պարագայում անձին տալ դատավարական կարգավիճակ և կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին զրկել ազատությունից (պահել անազատության մեջ): Ընդ որում` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բավարար աստիճանը ձերբակալման դեպքում ավելի ցածր է, քան կալանավորման դեպքում:

Այս բնորոշումից երևում է, որ ձերբակալման ընթացակարգը բաղկացած է միմյանց հաջորդող չորս գործողություններից`
1. անձին ազատությունից փաստացի զրկելը,

2. նրան իրավասու մարմին բերելը,

3. ձերբակալման արձանագրություն կազմելը,

4. այդ մասին նրան հայտարարելը:

Ուստի անձը կարող է ձերբակալվածի կարգավիճակ ստանալ վերջին` չորրորդ գործողությունը կատարելու պահից, այսինքն` քրեական հետապնդման մարմնում ձերբակալման արձանագրության մասին անձին հայտարարելու պահից: Նախքան դա` անձը, փաստացի արգելանքի վերցվելով և քրեական հետապնդման մարմին բերվելով, դեռևս ձերբակալվածի կարգավիճակ չի կարող ունենալ, մինչդեռ նրան արգելանքի վերցնելու և վարույթն իրականացնող մարմին բերելու հիմքը հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածն է` զուգորդված նրա փախուստը կանխելու նպատակով: Ընդ որում, այստեղ կասկածի հիմնավորվածության աստիճանն է՛լ ավելի ցածր է, քան ձերբակալման դեպքում:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը` օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել