Գլխավոր դատախազը կմեկնի Ստրասբուրգ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը և գլխավոր դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանը՝ 2014 թվականի հուլիսի 5-8-ը կգործուղվեն  Ստրասբուրգ:

Վարչապետի որոշմամբ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել