Միջադեպ 44 համարի երթուղայինում

Հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղային տաքսում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի:

Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը` Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, ով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց:

Ոստիկանության փոխանցմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն;

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել