Աշոտ Վարդանյանը՝ տնօրենի պաշտոնակատար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Աշոտ Վարդանյանին այսօրվանից նշանակել ՀՀ կառավարության  աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական  հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:

Վարչապետի կայացրած որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝

Աշոտ Վարդանյանին 2014 թվականի հունիսի 23-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության  աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական  հիմնարկի տնօրենի պաշտոնակատար` մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության  աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական
հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում  նշանակելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել