ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել:
Մասնավորապես, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արմեն Առաքելյանն ազատվել է ոստիկանության Էջմիածնի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ: