Ոստիկանությունը մի ուղղությամբ փակել է Արշակունյաց պողոտան՝ խանգարելով «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած անհնազանդության ավտոերթը: Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ Արշակունյաց պողոտայից դեպի Կրկես տանող ճանապարհը փակելու պատճառով վարորդներն անհնազանդություն են ցույց տալիս մեքենաների միջից ձայնային ազդանշաններ հանելով: Նրանք պահանջում են բացել ճանապարհը և արձանագրել, որ ոստիկանությունն է իր գործողությունների միջոցով լարված իրավիճակ ստեղծում:
Այս պահին Արշակունյաց պողոտայի երթևեկությունը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է իրավասու մարմիններին վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգերի հաստատվելը: