Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները դադարեցվել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 12-ի եզրակացությունը` որոշում եմ.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները 2014 թվականի հունիսի 15-ից համարել դադարած»,- ասված է հրամանագրում:
Լուսանկարը՝ court.am-ի