Ո՞վ պետք է ապացուցի գրավոր ապացույցի իսկությունը վարչական դատավարությունում

Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի։ Գրավոր փաստաթղթի իսկությունն ապացուցելու պարտականությունը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե դրա իսկությունը վիճարկող կողմը չի առարկում։

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում փաստաթղթի ոչ իսկական լինելը պետք է ապացուցի դրա իսկությունը վիճարկող կողմը։

Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ։

Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել