Կարո՞ղ է ՀՀ Սահմանադրական դատարանը հանձնարարությունուն տալ ՀՀ Վարչական դատարանին

Սահմանադրական դատարանը հանրաքվեների արդյունքների հետ կապված և Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը քննելու գործերով կարող է անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը հանձնարարել վարչական դատարանին:

Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի վարչական դատարանը:

Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարվում է դրանով սահմանված ժամկետում:

Սահմանադրական դատարանի հանձնարարության կատարումը դրանով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում վարչական դատարանը պարտավոր է ոչ ուշ, քան հանձնարարության կատարման ժամկետը լրանալուց երեք օր առաջ սահմանադրական դատարանին գրավոր իրազեկել այդ մասին: Սահմանադրական դատարանի կողմից հանձնարարության կատարման ժամկետը չերկարաձգելու կամ հանձնարարությունը մեկ այլ մարմնին չվերահասցեագրելու դեպքում ուժի մեջ է մնում սահմանադրական դատարանի արդեն իսկ սահմանած ժամկետը:

Սահմանադրական դատարանի հանձնարարության հիման վրա ապացույցները ձեռք են բերվում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապացույցներ ձեռք բերելու համար սահմանված կանոններին համապատասխան:

Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում, որը ձեռք բերված ապացույցների հետ անհապաղ ուղարկում է սահմանադրական դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել