Վարչական դատավարության ընթացքում, կարող է պատահել այնպես, որ չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չլինեն համապատասխան դատական ակտը կայացնելու համար, իսկ դատավարության մասնակցին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Այդ դեպքում դատավարության մասնակիցն իր նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը կարգադրությամբ կարող է հանդես գալ որպես վկա:
Եթե դատավարության մասնակիցը, հղում կատարելով որոշ դեպքերում որպես վկա հանդես գալուց հրաժարվելու իր իրավունքի վրա, հրաժարվում է ցուցմունք տալ, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաս նրա, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր նրա ցուցմունքը, մնում է չապացուցված։
Որպես վկա հանդես եկող դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկա լինելու նիստին, որի ընթացքում հարցաքննվում են մյուս վկաները։