ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից հավանության չի արժանացել:
Նախագիծն առաջարկում է նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքի չափերը, ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունեցող ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից:
Մինչ նախագծի ընդունումն անհրաժեշտ է կատարել համապատասխան վերլուծություն՝ տուգանքների չափերը շաղկապելով խախտումների վտանգավորության աստիճանի հետ:
Նշենք նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է տուգանքների չափերը, ուստի խնդրին կարելի է անդրադառնալ ուսումնասիրության արդյունքն ամփոփելուց հետո:
Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: