Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնության գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու` քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ` ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել