«Սիրուհու սպանության գործը» քննվում է դատարանում

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հակոբ Նահապետյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Հակոբ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 09.02.2013թ ժամը 18:00-ի սահմաններում իր սիրուհի Վեդի քաղաքի բնակչուհի Աննա Ա,-ի հետ իր«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր»կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ`նախորդ օրը Աննա Ա.-ի կողմից իր տանը ստեղծած միջադեպի շուրջ զրուցելու և հաշտության եզրեր գտնելու նպատակով, որի ընթացքում ժամը 19:30-ի սահմաններում, նույն հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աննա Ա.-ից լսելով վիրավորական բառեր իր ընտանիքի հասցեին, վրեժխնդիր լինելու ցանկությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել Աննա Ա.-ին` պատճառելով արյունազեղումներ ճակատին ձախից, ձախից վերին և ստորին կոպերին, վերին և ստորին շրթունքներին, գլխի մաշկի տակ ձախ ճակատային շրջանում, քերծվածքներ ձախ այտին, վերին շրթունքին ձախից, կրծքավանդակի առաջնային և հետին մակերեսներին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով սեղմել է վերջինիս պարանոցը, պատճառել մեխանիկական շնչահեղձություն և խեղդամահ անելով սպանել է նրան:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:

Հակոբ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, ըստ որի`

Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել