Հարկայինի աշխատակիցները հագուստի խանութում ստուգումներ չանցկացնելու համար կաշառք են պահանջել. հաղորդում

ՌԴ քաղաքացի Դ. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ քաղաքացի Դ. Բ.-ի հաղորդման` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցները 2014թ. մարտին այցելել են իր և ամուսնու` Մ. Թ.-ի կողմից վարձակալած հագուստի խանութ և հնարավոր ստուգումներից ազատելու դիմաց ամուսիններից պահանջել կաշառք:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել