Ոստիկանները հայտնաբերել են ֆուտբոլի դաշտի աղբարկղների մոտից

Ոստիկանության կայքի հաղորդմամբ` ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի ֆուտբոլի դաշտի աղբարկղների մոտ զենք և ռազմամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 326 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և գլանաձև սարք:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել